Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները Սմբատյանի հարցով դիմել են վարչապետին ու դատախազին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանք խնդրում են դիրիժորի խափանման միջոց կալանավորումը վերանայել ու թույլ տալ շարունակել ստեղծագործական ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին։ Նամակում ընդգծվում է, որ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը:
«Հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ»,– նշված է նամակում։
Շեշտվում է, որ իրենք բոլորը միակամ են Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած են նրա թիկունքին:
Ընդունում են, որ օրենքի գերակայությունը կարևոր է, միաժամանակ շեշտում են գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը։ Շոուբիզնեսի ներկայացուցիչները խնդրում և միջնորդում են Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը:
Բաց նամակը ստորագրել են դուդուկահար Կամո Սեյրանյանը, երգիչներ Ռազմիկ Ամյանը, Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Սպիտակցի Հայկոն, Սարո Թովմասյանը, Արամ MP3–ը, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոլանդ Գասպարյանը, երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 11-ին դատախազը մերժեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Սմբատյանին կալանավորելը ռիսկի է ենթարկում երկրի հեղինակությունը. Շվիդկոյը` Փաշինյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր էին ներկայացրել մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Նախկին դեսպան Արմեն Սմբատյանին կալանքից ազատելու խնդրանքով էր Նիկոլ Փաշինյանին դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ ընդգծելով, որ Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։
Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նամակ է հղել նաև Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը։
Լրահոս
0