ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Photo : press office of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին ու հավելել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Լրահոս
0