https://armeniasputnik.am/20230815/inch-vitshakum-en-gjumrierevan-tshanaparhin-teghi-unecats-vtaric-tuzhatsnery-64443075.html
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Տուժածների բուժումը շարունակվում է հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T11:39+0400
2023-08-15T11:39+0400
2023-08-15T11:41+0400
հայաստան
գյումրի
երևան
վթար
տուժածներ
հիվանդանոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/0e/64412935_318:0:2748:1367_1920x0_80_0_0_97830939bb6564fbc1b4f20efff13a21.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած անձանցից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ն էլ արդեն տեղափոխվել է բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Ըստ գերատեսչության` «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է։ Նա նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակն էլ միջին ծանրության է, նա ևս վերակենդանացման բաժանմունքում է:Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի համար
գյումրի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/0e/64412935_621:0:2444:1367_1920x0_80_0_0_88e250d10dda3b5a7b296da796c35210.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գյումրի, երևան, վթար, տուժածներ, հիվանդանոց
հայաստան, գյումրի, երևան, վթար, տուժածներ, հիվանդանոց
Ի՞նչ վիճակում են Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
11:39 15.08.2023 (Թարմացված է: 11:41 15.08.2023) Տուժածների բուժումը շարունակվում է հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած անձանցից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ն էլ արդեն տեղափոխվել է բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկուսը «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության` «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է։ Նա նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակն էլ միջին ծանրության է, նա ևս վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք`
օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։