Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին
Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը շահեկան է տարածաշրջանի բոլոր երկրների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Ինչպես հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ժամանակ։
Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը պետք է առաջնային նպատակներից մեկը լինի:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:
Դեսպանն էլ իր հերթին շեշտել է, որ դիվանագետի աշխատանքի ձախողումը վտանգում է ամբողջ երկիրը և մեծ հույս ունի, որ բարեկամ Հայաստանում իր առաքելությունը կպսակվի հաջողությամբ:
Կարևորվել է հայ-իրանական բարեկամական միջխորհրդարանական համագործակցությունը, որի շարունակական զարգացման գործում մեծ դերակատարում ունեն փոխադարձ այցերը:
Սիմոնյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամի մասին` ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Սիմոնյանը հիշեցրել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Նա շեշտել է, որ դա շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
Լրահոս
0