00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լույս չկա, շոգին սառնարանում մթերքը կփչանար, բայց փչանալու բան էլ չկա. իրավիճակն Արցախում

© SputnikԿիսադատարկ խանութներ Արցախում
Կիսադատարկ խանութներ Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Կիսադատարկ խանութներ Արցախում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախում աղբահանության խնդիրը շոգ եղանակին կարող է դառնալ համաճարակի բռնկման օջախ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Տրանսպորտի բացակայությունը, էլեկտրականության հովհարային անջատումները, աղբահանության և ջրի խնդիրը շոգ եղանակին էլ ավելի են վատթարացրել շրջափակման մեջ գտնվող արցախցիների վիճակը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային վարչության աշխատակից Երանուհի Հայրապետյանն ասաց, որ Արցախում կեսօրին փողոցներում մարդ տեսնել հնարավոր չէ, քանի որ ոչ աշխատող խանութներ կան, ոչ էլ տրանսպորտ։
«Պատկերացնում եք` այս եղանակին Արցախում ջրի խնդիր կա, և խանութներում անգամ չկա վաճառքի ջուր, շատ քիչ ցայտաղբյուրներ են գործում։ Տնից դուրս եկող մարդը, եթե իր հետ ջուր չվերցնի, որևէ տեղից չի կարող ջուր գտնել»,–ասաց Հայրապետյանը։
Մեկ այլ խնդիր էլ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են` տանը եղած մթերքը սառնարանում պահելն անհնար է դառնում։
«Թեպետ ինչը փչանա, եթե մթերք չկա։ Խանութներում ընդհանրապես որևէ մթերք չկա, որ սառնարանում պահելու կամ չպահելու հարց առաջանա։ Միայն հնարավոր է, որ գյուղերից գառ կամ խոզ մորթեն, բերեն շուկա, որը այնքան սուղ քանակությամբ է բերվում, որ հերթում կանգնած մարդկանց մի մասը ձեռնունայն է տուն վերադառնում։ Իսկ մարդիկ, որոնք գնել են միսը, պահելու խնդիր չունեն, նույն օրն են պատրաստում և ուտում։ Արագ փչացող մթերքներից հիմա ոչինչ չկա, շուկայում նույնիսկ ձու չկա, որ մտածենք, թե շոգին ոնց ենք պահելու»,–ասաց նա։
Այժմ Արցախում, մեր զրուցակցի խոսքով, շատ քիչ ընտանիքներ կգտնվեն, որոնք մթերքը պահեստավորել են։ Հիմնականում օրվա ուտելիքի հարցն են հոգում մարդիկ։
Հայրապետյանը նշեց, որ այս օրերին շոգից ուշաթափության կամ վատանալու դեպքեր շատ չեն գրանցվում, քանի որ որոշ արցախցի անհատներ ինքնակազմակերպվել և էլոկտրամոբիլներով հղիներին և հիվանդանոցի կարիք ունեցող անձանց տեղափոխում են, և նրանք ստիպված չեն լինում ոտքով հասնել հիվանդանոց։ Այդ մասին նրանք հայտարարություն են դնում ֆեյսբուքյան էջերում, որ մարդիկ տեղեկանան։
Մեկ այլ ոչ պակաս ուշագրավ խնդիր էլ աղբահանությունն է։ Հիգիենիկ և հակահամաճարակային վարչության աշխատակցի խոսքով` այս շոգին երեք–չորս օր ընդհանրապես հնարավորություն չի եղել աղբը տանել` վառելիքի բացակայության պատճառով։
«Քաղաքի վիճակն ահավոր էր։ Ահազանգեր եղան, որ միջատներն ու մոծակներն են շատացել, և աղբն ավելի կուտակվելու դեպքում համաճարակի բռնկման օջախ կդառնան։ Կառավարությունը կազմակերպեց աղբահանություն իրականացրեց, բայց էլի նորից աղբը հավաքվում է»,–ասաց նա։
Այժմ սանմաքրման կայանը քիչ քանակությամբ վառելիք է ձեռք բերել և աշխատում են ճիշտ կազմակերպել, որպեսզի և՛ վառելիք շատ չծախսեն, և՛ ամբողջությամբ հանեն աղբը։
Հայրապետյանը նշեց, որ սեփական տների թաղամասերում բնակիչներին իրազեկում են, որ չթափեն այն աղբը, որը կարող է վերածվել հումուսի, քայքայվող է, որպեսզի ավելորդ չծանրաբեռնեն աղբարկղերը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0