Մախաչկալայի ավտոսերվիսում 2 ցիստեռն է պայթել, կան զոհեր. ՆԳՆ

© Sputnik via NewsTeam / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի- Sputnik. Մախաչկալայի ավտոսերվիսում ութ ցիստեռններից երկուսը պայթել են, կրկնակի բռնկումների մեծ վտանգ կա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ-ին:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ օգոստոսի 14-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել Մախաչկալայի մայրուղու ավտոսերվիսում բռնկված հրդեհի մասին:
«Մեր մարդիկ, չնայած վտանգին, ռիսկի դիմելով, փորձում են տարածք մտնել ՝ տուժածներին օգնելու համար։ Բայց կրկնակի հրդեհների մեծ ռիսկ կա: Ըստ առկա տեղեկությունների՝ ութ ցիստեռններից պայթել են միայն երկուսը։ Ռիսկը շատ մեծ է», - ասվում է հաղորդագրության մեջ ։
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տեղեկատվության համաձայն ՝ պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը վիրավորվել են:
Լրահոս
0