Մախաչկալայում հայտնաբերվել է ևս 3 զոհի մարմին. ՌԴ ԱԻՆ

© Пресс-служба МЧС РФՊայթյուն Մախաչկալայում
Պայթյուն Մախաչկալայում - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Պայթյուն Մախաչկալայում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, այնուհետև կրակը տարածվել է բենզալցակայանում, ինչից հետո պայթյուն է որոտացել:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մախաչկալայի բենզալցակայաններից մեկում գրանցված պայթյունից հետո հայտնաբերվել է ևս երեք զոհի մարմին: Մահացածների թիվը հասել է 30-ի: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 102 տուժածի և 27 զոհի մասին։
Ըստ տեղեկությունների` մահացածների 3-ը երեխաներ են։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, այնուհետև կրակը տարածվել է բենզալցակայանում, ինչից հետո պայթյուն է որոտացել: Այրվող վառելիքը պայթյունի ալիքի պատճառով տարածվել է մոտակայքում կանգնած մարդկանց վրա, որոնք հավաքվել են տեսնելու, թե ինչպես է այրվում բենզալցակայանը։
Ամենամահաբեր հրդեհների հետևանքները Հավայան կղզիներում. 93 զոհ և 6 մլրդ դոլարի վնաս
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայությունների մատուցում, որոնք չեն բավարարում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները և անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը հայտարարել է, որ Մախաչկալայում տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզվում են, և կարվի հնարավոր ամեն բան, որպեսզի արդարությունը հաղթի:
Նա հավելել է, որ լուծվելու են նաև սոցիալական հարցերը. համակողմանի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրվել են:
Լրահոս
0