00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենենդեսը դիմել է ՄԱԿ–ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին` կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

© AP Photo / Alex BrandonԲոբ Մենենդեսը
Բոբ Մենենդեսը - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Բաժանորդագրվել
Նամակում նաև կոչ են անում Լինդա Թոմաս-Գրինֆիլդին ներկայացնելու բանաձև` շրջափակումն անհապաղ դադարեցնելու և թույլատրելու մարդասիրական մուտքը դեպի ԼՂ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան այսօր պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այդ մասին նշված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի X–ի (նախկին` Twitter) միկրոբլոգում։
Նրանք կոչ են արել ԱՄՆ մշտական ներկայացուցչին համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա՝ շրջափակումը վերացնելու և կանխելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանն ուղղված համակարգված ջանքերը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա օգոստոսի 16-ին։
«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ այնտեղ դարերով ապրած հայերի էթնիկ զտումներ։ Ավելի վաղ այս ամիս Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր եզրակացության մեջ նշել էր, որ «կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ ցեղասպանություն է տեղի ունենում»,– նշված է նամակում։
Նամակում նաև կոչ են անում ՄԱԿ–ի ԱԽ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին ներկայացնելու բանաձև` շրջափակումն անհապաղ դադարեցնելու և թույլատրելու անարգել մարդասիրական մուտքը դեպի տարածաշրջան։
Հավելենք, որ նամակում Մենենդեսն ու Պադիլլան մանրամասն ներկայացնում են Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս շարունակվող շրջափակումը, շեշտում, որ իրավիճակն առավել սրվել է հունիսի 15-ից, երբ Ադրբեջանն արգելել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումները` ծանր հետևանքներ առաջացնելով այնտեղի տասնյակ հազարավոր բնակիչների համար։
Նրանք նաև անդրադառնում են այն հանգամանքին, որ Ադրբեջանն արգելում է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար առաքելության իրականացմանը, ինչի հետևանքով խանութներում այլևս սնունդ չկա, հիգիենայի պարագաների, դեղորայքի սուր պակաս է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0