00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից տուժածներին է այցելել Անահիտ Ավանեսյանը

© Photo : press office of the Ministry of Health of RAԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված տուժածներից մեկն արդեն բաժանմունքում է բուժումը ստանում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարից տուժածներին է տեսակցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածն արդեն տեղափոխվել է բաժանմունք:
Օգոստոսի 14-ին կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսում 17 անձ է եղել։ 11-ը մահացել են, մեկին հենց գիշերն են տեղափոխել Երևան` թիվ 1 համալսարանական կլինիկա, մյուս 5–ին` «Գյումրի» ԲԿ։ Տուժածներից 3-ին օգոստոսի 14-ին առավոտյան տեղափոխել են մայրաքաղաքի բուժկենտրոններ, 1-ին` «Աստղիկ» ԲԿ, 2-ին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։
Ըստ առողջապահության նախարարության` «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակն էլ միջին ծանրության է, նա ևս վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։
Լրահոս
0