00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոմանք մասնակցում են հաղթելու, ոմանք՝ PR-ի համար. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

CC BY-SA 4.0 / Armineaghayan / Yerevan City Hall (cropped and resized)Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բադալյանի խոսքով՝ 4 ուժ ֆավորիտ են, սակայն չպետք է բացառել, որ ոչ հայտնի ուժերը կարող են գրագետ քարոզարշավով առաջ անցնել մրցակիցներից։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում բազմաքանակ կուսակցությունների մասնակցելը դեռևս չի ենթադրում թեժ պայքար, քանի որ ոչ բոլոր կուսակցություններ են մասնակցում հաղթելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք։
Բադալյանի խոսքով` փոքր Երևանի համար նման քանակով կուսակցությունների և դաշինքի ընտրության գնալը տարբեր նպատակներ ունի։ Մասնավորապես, կան քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են հաղթելու համար, իսկ որոշների պայքարը երկրորդ տեղի համար է, որը կարող է իրենց ապագա քաղաքական գործունեությանը ծառայել։
«Կան կուսակցություններ, որոնք մասնակցում են ընտրություններին զուտ քաղաքական առաջին PR–ը իրականացնելու համար, որպեսզի իրենց անունը դրվի շրջանառության մեջ, մարդիկ իմանան իրենց մասին։ Հետագայում դա կօգտագործեն իրենց կուսակցական շինարարության համար։ Եվ կան կուսակցություններ, որոնք մասնակցում են ընտրություններին հատուկ կոնկրետ մեկ այլ կուսակցությանը քննադատելու համար` թաքնված պայմանավորվածություն ունենալով ընտրությանը մասնակցող այս կամ այն ուժի հետ»,–նշեց նա։
ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Հետևաբար` քանի որ նպատակները բազմաթիվ են, բազմաքանակ են նաև ընտրությանը մասնակից ուժերը։
Այնուամենայնիվ, այս ընտրությունները սովորական ՏԻՄ ընտրություններ չեն, ինչպես Վանաձորում կամ Գորիսում։ Բադալյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրությունները լավ միջոց են ՀՀ տարածքի բնակչության կեսի վրա ազդելու։
Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը կասկածում է, որ ընտրապայքարը կարող է վերածվել ներքաղաքական աշխույժ անցուդարձի։
«Դժվար է կանխագուշակում անել, բայց ընտրություններին մասնակցող ուժերի բազմաքանակությունը դեռևս չի ենթադրում ապրիորի նրանց բազմաբովանդակ լինելը։ Ընտրական գործընթացում կարող են է լինեն երկու ուժ, ու ընտրելու տարբերակ լինի, և կարող է, օրինակ, 12 ուժի մեջ պայքար լինել, բայց միապաղաղ ընտրական քարոզարշավ անցկացվի, և ընտրելու տարբերակ չլինի։ Այսինքն` բազմաքանակությունը դեռևս թեժ պայքար չի ենթադրում»,–նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին և Արցախի հարցին, որոնք որոշ առումով այս ընտրություններում շոշափվելու են, Բադալյանը հիշեցնում է, որ այնուամենայիվ՝ սա համայնքային ընտրություն է, հետևաբար, թե որքանով է հանրությանը հետաքրքրել Արցախի հարցը, պարզ կդառնա ընտրություններից հետո` այդ հարցը բարձրացրած ուժի հանդեպ վստահության արդյունքներից։
«Մասնակիցներից առնվազն մեկը («Մայր Հայաստան» դաշինքը- խմբ.) պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններով փաստացի անվստահություն հայտնել Հայաստանի կենտրոնական իշխանություններին` օգտագործելով Արցախի հարցը։ Ամեն ինչ կախված է քարոզարշավին հարցը ներկայացնելուց։ Արդյունքում ցածր տոկոս ստանելու երկու պատճառ կարող է լինել. այդ հարցը չի հետաքրքրում երևանցիներին կամ էլ այն լավ չեն ներկայացրել քարոզարշավի ընթացքում»,–ընդգծեց փորձագետը։
Ամփոփելով` Բադլայանը նշեց, որ այսօր կարելի է չորս ուժերի առանձնացնել` իշխող ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Մայր Հայաստան» դաշինքին, «Ապրելու երկիր» կուսակցությանը և «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, որի ցուցակի առաջին համարը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նշվածները ճանաչված են, ունեն ֆինանսական և այլ ռեսուրսներ, ինչպես նաև ընտրազանգված։ Սակայն չպետք է բացառել, որ կարող են ոչ հայտնի ուժերը գրագետ քարոզարշավ իրականացնել, գրավիչ բովանդակություն ներկայացել` դառնալով վտանգավոր ուժ։ Ուստի կարևոր է ոչ միայն ռեսուրս ունենալը, այլ նաև դրանք ճիշտ օգտագործելը։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Լրահոս
0