Ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցուն և առաջին մեդալը բերել ՀՀ–ին

© Sputnik / Asatur YesayantsԸմբշամարտ
Ըմբշամարտ - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ ըմբշամարտիկը նախ առավելության հասավ ռուսաստանցի Լև Պավլովի նկատմամբ, իսկ հետո էլ հաղթեց ադրբեջանցուն։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հորդանանում մինչև 20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալն է բերել 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը։
Մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, լարված պայքարում հաղթանակի է հասել ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մրցումների քառորդ եզրափակիչում Էդիկ Հարությունյանը միավորներով զիջել էր ամերիկացի Լյուկ Լիլեդահլին, բայց քանի որ վերջինս հասել էր եզրափակիչ մեր ըմբիշը իրավունք էր ստացել սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։ Այսօր Հարությունյանը նախ առավելության հասավ ռուսաստանցի Լև Պավլովի նկատմամբ, իսկ հետո էլ հաղթեց ադրբեջանցուն։
Լրահոս
0