ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

© AP Photo / Luis M. AlvarezԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
ԱՄՆ Պետդեպ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական փակ լինելով, մասնավորապես ՝ առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Հայտարարել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ, նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«Նման մարդասիրական փոխադրումների դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում ջանքերը, որոնք ձեռնարկվել են խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: Եվ այդ պատճառով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումն այդ միջանցքով»,-հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0