Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ. բողոքի ակցիա` ՄԱԿ–ի գրասենյակի մոտ
14:22 16.08.2023 (Թարմացված է: 17:09 16.08.2023)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամներն ունեն իրավական, քաղաքական, տնտեսական հնարավորություն` ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը` կյանքի ճանապարհը, բացվի։ Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ ասացին «Բացում» նախաձեռնության անդամները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ նախաձեռնության անդամները հավաքվել են Հայաստանի ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` պահանջելու, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամները չտապալեն Ադրբեջանից Լաչինի միջանցքը բացելու պահանջով բանաձևը։
© SputnikՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ
© Sputnik
«120 հազար մարդ կանգնած են ցեղասպանության եզրին։ Խնդրում ենք` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդից պահանջել առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի նիստից հետո Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը։ Եթե խոսում եք հումանիզմից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքից, բարի եղեք դրա ձևական մասը միայն մի ապահովեք։ Ապահովեք իրավական մասը։ Ապացուցեք, որ գոյություն ունեն մարդու իրավունքներ, որոնք միայն ընտրյալների համար չեն»,– իր խոսքում նշեց ակցիայի մասնակիցը։
© SputnikՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ
© Sputnik
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լիանա Պետրոսյանը ասաց, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ Արցախում իրավիճակը այնքան աղետալի չէր, որքան հիմա։
«Երեկ արդեն եղել է սովամահության դեպք։ Սա սարսափելի իրավիճակ է նախանշում։ Եղել է չծնված երեխայի մահվան դեպք, երբ վառելիք բացակայության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ բուժառուին։ Այս դեպքերը դառնալու են պարբերական, եթե որևէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ»,–նշեց Պետրոսյանը։
Ակցիայի մասնակիցները վերջում ՄԱԿ-ի գրասենյակի բակ նետեցին Արցախում սովամահ եղած տղամարդու նկարները։
© Sputnik / Artak AghababyanՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ
© Sputnik / Artak Aghababyan
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր, Նյու Յորքի ժամանակով ժամը 15։00–ին, Երևանի ժամանակով ժամը 23։00–ին։
© SputnikՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին ընդառաջ քաղաքացիները ակցիա են անում ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ
© Sputnik
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։