«Բանակ-2023» ֆորումի ժամանակ ավելի քան 400 մլրդ ռուբլու պայմանագիր է կնքվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин провел совещание с руководством Минобороны и предприятий ОПК
Президент РФ В. Путин провел совещание с руководством Минобороны и предприятий ОПК - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կնքված պայմանագրերի կատարման արդյունքում ՌԴ ԶՈւ–ն կհամալրվի սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քան 2500 նոր նմուշներով և ավելի քան 1.8 մլն միավոր խոցման միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում ՌԴ ՊՆ–ն ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ ընդհանուր ավելի քան 400 մլրդ ռուբլու պայմանագիր է ստորագրել և պետական պայմանագրեր հանձնել ձեռնարկություններին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԶՈւ սպառազինության գլխավոր վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Անատոլի Գուլյաևը։
«Այսօր ստորագրվել է 11 և հանձնվել 9 պետական պայմանագիր ավելի քան 400 մլն ռուբլու», – ասել է Գուլյաևը։
Նրա խոսքով` կնքված պայմանագրերի կատարման արդյունքում ՌԴ ԶՈւ–ն կհամալրվի սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քան 2500 նոր նմուշներով և ավելի քան 1.8 մլն միավոր խոցման միջոցներով։
«Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը ՌԴ ՊՆ հովանու ներքո անցկացվում է Մոսկվայի Մարզի Կուբինկա քաղաքում օգոստոսի 14-20-ը։ Ֆորումին ներկայացված է, մասնավորապես, ավիացիոն և ուղղաթիռային տեխնիկա, հրետանային համակարգեր, բարձր ճշգրտության տարբեր տեսակի ռազմամթերք, զրահատանկային և թեթև զրահապատ մեքենաներ։
Լրահոս
0