https://armeniasputnik.am/20230816/hajastan-khmbakcutjun-vorvonq-petq-e-linen-mak-i-akh-nistum-hh-ishkhanutjan-karmir-gtsery-64512253.html
«Հայաստան» խմբակցություն. որո՞նք պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ իշխանության կարմիր գծերը
«Հայաստան» խմբակցություն. որո՞նք պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ իշխանության կարմիր գծերը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ անհրաժեշտ աշխատանք են կատարել՝ առաջադրված... 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T18:33+0400
2023-08-16T18:33+0400
2023-08-16T18:35+0400
«հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակումը, կարծում են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանք հայտարարություն են տարածել այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստից առաջ։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ ուշի-ուշով հետևում են զարգացումներին։ Նրանք հույս են հայտնել, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք»,– նշված է հայտարարությունում։Նրանք նշում են, որ Ադրբեջանի գործողություններն օրինական իրավունք են տալիս հայկական կողմին հետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
«հայաստան» դաշինք, աժ (ազգային ժողով), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
«Հայաստան» խմբակցություն. որո՞նք պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՀՀ իշխանության կարմիր գծերը
18:33 16.08.2023 (Թարմացված է: 18:35 16.08.2023) ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ անհրաժեշտ աշխատանք են կատարել՝ առաջադրված նպատակին հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակումը, կարծում են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանք
հայտարարություն են տարածել այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք
արտահերթ նիստից առաջ։
«Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը»,– ասված է հայտարարությունունում։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ ուշի-ուշով հետևում են զարգացումներին։ Նրանք հույս են հայտնել, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։
«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք»,– նշված է հայտարարությունում։
Նրանք նշում են, որ Ադրբեջանի գործողություններն օրինական իրավունք են տալիս հայկական կողմին հետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։