Համագործակցությունը կընդլայնվի. ՀՀ փոխվարչապետն ընդունել է Իրանի դեսպանին

© Photo : official site of the Government of RAԳնել Սանոսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը
Գնել Սանոսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկուստեք կարևորվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին այսօր քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր։
«Երկուստեք կարևորվել է օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությանը և դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Լրահոս
0