Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

© Photo : official site of MoD of RFՌԴ դրոշ ԼՂ–ում
ՌԴ դրոշ ԼՂ–ում - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
ՌԴ դրոշ ԼՂ–ում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել երեք երթուղով։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:
Հիշեցնենք` Արցախի ՆԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 15-ին Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։
Լրահոս
0