00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

© Photo : ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը
Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը
Բաժանորդագրվել
Նրանք խոսել են նաև Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության մասին:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր քննարկել են արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:
© Photo : ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը
Третий президент Серж Саргсян встретился с послом США Кристиной Куинн (16 августа 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը
«Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0