«Չեմ ուզում ենթադրություն անել»․ Կիրբին՝ Հնդկաստանի կողմից ՀՀ–ին զենք մատակարարելու մասին

© RIA Novosti / Glenn FawcettՋոն Քիրբի
Ջոն Քիրբի - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Ջոն Քիրբի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին հորդորել է վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին չի ցանկանում Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ ենթադրություններ անել:
Ճեպազրույցի ընթացքում թուրք լրագրողը ամերիկացի պաշտոնյային հարցրել է, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում Հայաստանին հնդկական հրթիռային համակարգեր մատակարարելու մասին հաղորդագրություններին: Ի պատասխան Քիրբին նշել է, որ չի տեսել այդ հրապարակումները և չի ուզում ենթադրություններ անել։ Փոխարենը նա ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վրա` հայտարարելով, որ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին վերականգնել երթևեկությունը:
Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ
«Մենք պատրաստվում ենք շարունակել դիվանագիտական փոխգործակցությունը, որպեսզի նպաստենք խաղաղ կարգավորմանն ու լարվածության թուլացմանը և որպեսզի բացվի միջանցքը դեպի Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական օգնություն ու մատակարարումներ ստանան այն մարդիկ, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն», - ասել է Կիրբին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ։
«Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հնարավորինս արագ վերականգնել առևտրային, հումանիտար ու մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը միջանցքով», - ավելացրել է պաշտոնյան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0