https://armeniasputnik.am/20230817/durs-e-bervel-gjumrierevan-vtari-masnakic-varvordneri-khakhtumneri-hetagitsy-pashinjan-64539384.html
Դուրս է բերվել Գյումրի–Երևան վթարի մասնակից վարորդների խախտումների հետագիծը. Փաշինյան
Դուրս է բերվել Գյումրի–Երևան վթարի մասնակից վարորդների խախտումների հետագիծը. Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց, որ վարորդները համապատասխան փաստաթղթերի խնդիր չեն ունեցել, խախտումների հետագծում էլ ոչ մի առանձնահատուկ բան չի եղել։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T12:12+0400
2023-08-17T12:12+0400
2023-08-17T12:12+0400
հայաստան
երևան
գյումրի
վթար
նիկոլ փաշինյան
արգիշտի քյարամյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41198835_0:64:1600:964_1920x0_80_0_0_97910a4abb553ecccfde1f515c0e08a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ճանապարհների սպասարկման խնդիրը լուրջ ուշադրության կարիք ունի։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Գյումրի–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարին։Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ պայմանավորվել են, որ պետք է լրջորեն զբաղվեն ճանապարհային անվտանգության հարցերով։«Ճանապարհի կառուցման պահից պետք է պատշաճ սպասարկվի այն։ Դա ճանապարհի կյանքը երկարացնելու, պետական միջոցները խնայելու և երկրի վարկանիշի, մարդկանց հարմարավետության, անվտանգության մասին է խոսքը։ Այս մասով մենք պետք է միջոցներ ձեռնարկենք հատկապես Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո»,– ասաց Փաշինյանը։ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շեշտեց, որ դեպքի առնչությամբ փորձաքննություն է նշանակված։ Պետք է հասկանան` խախտում եղել է, թե ոչ, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե ով է մեղավոր եղել։Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի համար
երևան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/16/41198835_104:0:1525:1066_1920x0_80_0_0_94222c626085cf13c5fb28c59ba9d6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, գյումրի, վթար, նիկոլ փաշինյան, արգիշտի քյարամյան
հայաստան, երևան, գյումրի, վթար, նիկոլ փաշինյան, արգիշտի քյարամյան
Դուրս է բերվել Գյումրի–Երևան վթարի մասնակից վարորդների խախտումների հետագիծը. Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց, որ վարորդները համապատասխան փաստաթղթերի խնդիր չեն ունեցել, խախտումների հետագծում էլ ոչ մի առանձնահատուկ բան չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ճանապարհների սպասարկման խնդիրը լուրջ ուշադրության կարիք ունի։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Գյումրի–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարին։
«Վթարից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել ծառայությունները վթարը կանխարգելելու համար։ Առաջին միտքը եղել է այն, որ գուցե վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, սակայն այդ մասով խնդիր չի եղել, խախտումների հետագծում էլ ոչ մի առանձնահատուկ բան չի եղել, դրանք աննշան են եղել։ Վթարի մասնակից երկու մեքենան էլ եղել են ապահովագրված, տեխզննումներն անցած»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ պայմանավորվել են, որ պետք է լրջորեն զբաղվեն ճանապարհային անվտանգության հարցերով։
«Ճանապարհի կառուցման պահից պետք է պատշաճ սպասարկվի այն։ Դա ճանապարհի կյանքը երկարացնելու, պետական միջոցները խնայելու և երկրի վարկանիշի, մարդկանց հարմարավետության, անվտանգության մասին է խոսքը։ Այս մասով մենք պետք է միջոցներ ձեռնարկենք հատկապես Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շեշտեց, որ դեպքի առնչությամբ փորձաքննություն է նշանակված։ Պետք է հասկանան` խախտում եղել է, թե ոչ, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե ով է մեղավոր եղել։
Հիշեցնենք`
օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։