Գյումրի–Երևան ճանապարհին վթարից տուժած 6 անձինք դեռ բուժվում են. ի՞նչ վիճակում են նրանք

© Photo : ՀՀ Քննչական կոմիտեԳյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածներից 1–ը Գյումրիում է, մյուսները` Երևանի տարբեր բժշկական կենտրոններում։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6 անձինք շարունակում են բուժումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Տուժածներից 1-ը Գյումրու բժշկական կենտրոնում է, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են: Մեկի առողջական վիճակը բավարար է, մյուսինը` կայուն:
1 տուժած «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, վիրահատվել է, վիճակը` կայուն ծանր:
1 տուժած «Աստղիկ» բժշկական կենտրոնում է, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի համար
Լրահոս
0