Հայաստանի քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքն արդեն հնարավոր կլինի ստանալ առցանց

© Sputnik / Aram NersesyanՀՀ անձնագիր
ՀՀ անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
ՀՀ անձնագիր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքացիները կկարողանան ավելի հեշտ ստանալ տեղեկանքն արտերկրից, իսկ ստուգող մարմինները՝ ավելի հեշտ ստուգել դրա իսկությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունը միաձայն ընդունեց։
Այժմ նման տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել միգրացիայի և քաղաքացիության պետական ծառայություն, իսկ արտերկրում գտնվելու դեպքում՝ ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն: Հայաստանն աշխարհի 42 երկրում ունի 10 հյուպատոսություն և 46 դեսպանություն, սակայն դրանք միշտ չէ, որ հասանելի են օտարերկրյա քաղաքացիներին։
Բացի այդ, խոշոր երկրներում (օրինակ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում) մոտակա հյուպատոսություն հասնելու համար երբեմն պետք է անցնել հարյուրավոր կիլոմետրեր. նման դեպքերում հաճախ հայտնվում են անձինք, ովքեր խոստանում են միջնորդել այդ ծառայությունները ստանալու համար՝ որոշակի վճարի դիմաց։ Որոշ դեպքերում միջնորդներին դիմում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ստանալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք, օրինակ՝ թաքցնել ՀՀ քաղաքացիությունը (այնպիսի երկրի քաղաքացիություն ստանալիս, որտեղ երկքաղաքացիություն չի թույլատրվում)։
Լրահոս
0