00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայփոստի» աշխատակցիների աջակցությամբ հափշտակվել է շուրջ 257 մլն դրամ

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» բաժանմունք
«Հայփոստի» բաժանմունք - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
«Հայփոստի» բաժանմունք
Բաժանորդագրվել
«Հայփոստի» աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներից մեկի աջակցությամբ տարբեր մարդկանց անուններով կեղծ տվյալներ են գրանցել և գումարներ փոխանցել նրան։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետը «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների աջակցությամբ շուրջ 257 մլն դրամ է հափշտակել։ «Հայփոստի» աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Վարդենիս քաղաքի 52 և 39-ամյա բնակիչները, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերությունում, տարբեր ժամանակահատվածներում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակցի՝ Ա․Հ-ի աջակցությամբ Վարդենիսի գյուղերի բնակիչների անուններով կեղծ տվյալներ են գրանցել և գյուղերին «Հայփոստի» միջոցով հանձնվող գումարները փոխանցել են մարզպետարանի աշխատակցին։
Այնուհետև կեղծ ցուցակները կեղծ ստորագրություններով դրվել են շրջանառության մեջ, իբր իրականում նշված ցուցակներում ընդգրկված անձինք են ստացել իրենց անվամբ հատկացված նպաստի գումարները:
Ինկասացիայի և բանկի աշխատակիցները բանկոմատները լիցքավորելիս մոտ 1,6 մլրդ դրամ են հափշտակել
Արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետը և հիշյալ երկու աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով հափշտակել են 257.323.167 դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Հիշյալ աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։
Արա Մինասյանին վերաբերող քրգործերից մեկի շրջանակում շուրջ 415 մլն դրամ է վերականգնվել. ՔԿ
Լրահոս
0