00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգևորությունից և ավարտվում արցունքներով». Սորոս

Ջորջ Սորոսը - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Ջորջ Սորոսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս շաբաթ լուր ստացվեց, որ հայտնի միլիարդատեր և ներդնող Ջորջ Սորոսը փակում է իր գրեթե բոլոր ծրագրերը Եվրամիությունում։
Համաձայնե՛ք, միանգամայն տրամաբանական որոշում՝ ի՞նչ իմաստ ունի ժողովրդավարություն և մարդու ազատություններ քարոզել այն երկրներում, որոնք ժողովրդավարություն և մարդու ազատություններ են քարոզում այլ երկրներում, թեկուզ հենց Հայաստանում։ Թույլ տվեք այս առիթով զգուշացնել հայաստանյան այն կազմակերպություններին, որոնք դրամաշնորհներ են ստանում Սորոսի հիմնադրամներից՝ մի օր էլ ամերիկացի մեծահարուստը կլսի մեր իշխանությունների հպարտ պնդումը, թե իրենց շնորհիվ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է դարձրել, ու էլ փող չի տա։ Սակայն, ճիշտ եք` 93-ամյա Սորոսը լավ էլ գիտի, որ որոշ երկրների ղեկավարների ամպագորգոռ հայտարարությունները երբեմն բացարձակ որևէ առնչություն չունեն իրականության հետ։
Ջորջ Սորոս. «Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգեւորությունից եւ ավարտվում արցունքներով»
Այնպես որ, առայժմ շատ դժվար է հասկանալ, թե Հայաստանում դրամաշնորհներ ստացողների վրա ինչպես կազդի Եվրամիությունում իր գործունեությունը դադարեցնելու՝ Սորոսի որոշումը։ Մի կողմից, կարելի է ակնկալել, որ ազատված գումարների առնվազն մի մասը կուղղվի Հայաստան։ Բայց մյուս կողմից, մեծահարուստն արդեն հայտարարել է, որ այսուհետ կենտրոնանալու է հիմնականում գլոբալ խնդիրների վրա, որոնք սահմաններ չեն ճանաչում՝ բարձրագույն կրթության հասանելիություն, թմրամոլության, ինչպես նաև տարբեր համավարակների կանխարգելում և բուժում, կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքար և այլն։
Այնպես որ, իմ կարծիքով, հիմա արդեն բնապահպանական կազմակերպություն հիմնելը Հայաստանում շատ ավելի շահեկան է դառնում, քան ասենք, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն ղեկավարելը, մանավանդ որ, որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք կոչված են ամեն կերպ պաշտպանելու լրագրողին, ինչպես վերջերս տեսանք, պարզապես դատապարտում են լրագրողներին։ Տեսնես՝ Սորոսը գիտի՞։
Ինչպես հարստացավ Սորոսը։ Ինձ երբեմն թվում է, թե այդ մարդը դասընթացներ է անցել հայաստանցի առևտրականների մոտ։ Ինչ են անում մերոնք։ Այսպես ասած՝ «հավաստի շշուկներ» են տարածում, թե շուտով թանկանալու է, ասենք, շաքարավազը։ Մարդիկ վազում, դատարկում են սուպերմարկետների դարակները, և այդ ժամանակ այդ առևտրականները բացում են իրենց պահեստներում կուտակած պարկերը և սկսում են մեզ շաքար վաճառել կրկնակի գնով։ Չե՞ք հիշում՝ մի տարի Զատիկից առաջ լրիվ վերացավ ձուն, և շուկայում այն սկսեցին վաճառել ֆանտաստիկ գնով։ Դեռ ծանոթ պիտի ունենայիր, որ գնեիր։
Չգիտեմ՝ ով ումից է սովորել. մեր առևտրականնե՞րը Սորոսից, թե՞ Սորոսը մեր հանճարեղ ձեռներեցներից, բայց ամերիկացի մեծահարուստը տասնամյակներ առաջ հասկացավ, որ մարդկանց հոգեբանությունն օգտագործելով, կարելի է հսկայական գումարներ դիզել։ Ասեկոսեներ եք տարածում, որ օրինակ, «Մայքրոսոֆթի» բաժնետոմսերի գինը Նյու Յորքի բորսայում ուր որ է գահավիժելու է, հազարավոր մարդիկ շտապում են ազատվել իրենց ունեցած արժեթղթերից, և դրանց արժեքն իրոք կտրուկ նվազում է։ Այդ ժամանակ դուք ցածր գնով ձեռք եք բերում այդ ընկերության բաժնետոմսերի մի պատկառելի փաթեթ ու պարզապես սպասում եք։ Ի վերջո բոլորը հասկանում են, որ խուճապն արհեստական էր, արժեթղթերի գինը բարձրանում է, դուք ձեր փաթեթը վաճառում եք ու ձեր գրպանը դնում մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Սորոսին չեն սիրում իր ծննդավայրում՝ Հունգարիայում, այդ պատճառով էլ նա ստիպված եղավ իր կենտրոնակայանը Բուդապեշտից տեղափոխել Բեռլին։ Սորոսին չեն սիրում այն երկրում, որի քաղաքացին է նա։ Ամերիկացիները ժամանակին ստորագրահավաք էին կազմակերպել նրա դեմ։ 100 հազար ստորագրությամբ այդ փաստաթուղթը նույնիսկ հայտնվեց Սպիտակ տան պաշտոնական կայքում, բայց դրանով էլ ամեն ինչ ավարտվեց։ Չեք հավատա, բայց Պերուի դատարաններից մեկը Սորոսին մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ։ Ռուսաստանն արգելեց նրա գործունեությունը, իսկ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարծիքով, մեջբերեմ. «Սորոսը ատում է մարդկությունը և ցանկանում է քանդել բոլոր հիմքերը, որոնց վրա այն խարսխված է»։
Գիտեք, իհարկե, որ Սորոսին մեղադրում են նաև, այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխություններ» նախաձեռնելու մեջ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Ջորջ Սորոսն ինքը մի առիթով ասել է. «Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգևորությունից և ավարտվում են արցունքներով»։ Կարծում եմ, գոնե այս պնդման հետ չեք վիճի։ Հիշե՛ք, թե ինչպիսի ոգևորություն էր տիրում մեզ մոտ 5 տարի առաջ։ Թե ինչով է ամեն ինչ ավարտվում՝ գիտեք բոլորդ։
Լրահոս
0