Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել. ո՞վ է գնորդը

© Photo : GeoProMining ltd official siteՈսկու հանք
Ոսկու հանք - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Ոսկու հանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործարքի ավարտը կլինի 2023 թվականի 4-րդ կամ 2024 թվականի 1-ին եռամսյակում, կախված է որոշ գործընթացներից։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։ Տեղեկությունը հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։
«Լիչքվազ ՓԲԸ»–ն շահագործում է Մեղրու տարածաշրջանում գտնվող Լիճքվազի ոսկու հանքը։
«Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 թվականի առաջին եռամսյակում` բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հաստատվելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Կապանի հանքը Հայաստանի խոշորագույն ոսկու հանքերից է` ոսկու, արծաթի, պղնձի և ցինկի խտանյութերի պաշարներով։
Լրահոս
0