Սուրեն Սահակյանն ու ևս 2 մարդ բերման են ենթարկվել Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար

© Photo / official site of the Prime minister of RAՍուրեն Սահակյանը Փաշինյանի հետ հանդիպմանը
Սուրեն Սահակյանը Փաշինյանի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Սուրեն Սահակյանը Փաշինյանի հետ հանդիպմանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրն ու նրա համակիրները ցանկանում էին շուրջօրյա հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կեսգիշերին ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ Սուրեն Սահակյանի հետ բերման են ենթարկվել ևս երկու քաղաքացի` Վահագն Մինասյանն ու Հայկ Սահակյանը։
«Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով»,– գրել է նա։
Ավելի վաղ` Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրում է քաղաքացիներին Մաշտոցի պուրակ հանրային քննարկում անցկացնելու։ Նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղադրել վրան, որպեսզի շուրջօրյա հանդիպումներ ու քննարկումներ անցկացնի։
ՀՀ ոստիկանությունից միջադեպի մասին տեղեկատվություն ստանալ չհաջողվեց։
Լրահոս
0