https://armeniasputnik.am/20230818/40-film-15-erkric-tsirani-tsar-vaveragrakan-filmeri-paratvony-kanckacvi-debetum-64584373.html
40 ֆիլմ 15 երկրից. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը կանցկացվի Դեբետում
40 ֆիլմ 15 երկրից. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը կանցկացվի Դեբետում
Փառատոնում կլինի ծրագիր, որը անվանվել է Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T13:19+0400
2023-08-18T13:19+0400
2023-08-18T14:30+0400
հայաստան
փառատոն
լոռի
ֆիլմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/12/64576607_0:0:1601:901_1920x0_80_0_0_31e61c15a41eb7ed9f03f9cffdaaa6c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 40 ֆիլմ 15 երկրից, հյուրեր արտասահմանից, որպես մրցանակ` ավանդական հայկական գորգեր. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 20-27–ը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:Փառատոնը հիմնադրվել է 2015 թվականին, սկզբում անցկացվել է միայն Երևանում, այնուհետև մի քանի տարի` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Կազմակերպիչները որոշել են զանազանության համար փոխել ձևաչափը և ավելի հեռանալ մայրաքաղաքացից, ու ընտրվել է Դեբետ գյուղը։Վարդիկյանը նշեց, որ փառատոնին ժյուրիի կազմում լինելու են իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ֆրանսիացի կինոռեժիսոր Վենսան Սորելը և հայտնի իրանցի կինոպրոդյուսեր Էլահե Նոբախտը։Նրա խոսքով` ծրագիրը զանազան է և կոնկրետ ուղղվածություն չունի, կան քաղաքական թեմաներով ֆիլմեր, նաև էքսպերիմենտալ ֆիլմեր։ Կցուցադրվի «Մանիֆեստը», որ Ամստերդամի փառատոնում լավագույն ֆիլմերից մեկն է ճանաչվել«Ծրագիրը բաժանված է մի քանի մասի։ Առաջինը մրցույթային բաժինն է` լիամետրաժ կարճամետրաժ ֆիլմերով, յուրաքանչյուրում 10–ական ֆիլմ կլինի։ Նախատեսվում է նաև արտամրցույթային բաժին, որում նախատեսվում է հայ կինոյի 100–ամյակին նվիրված ծրագիր, որտեղ ներառված է 9 ֆիլմ հայկական կինովավերագրության նմուշներից (Սերգեյ Փարաջանովի, Հարություն Խաչատրյանի, Գրիգոր Հարությունյանից և այլ ռեժիսորներ ֆիլմեր)»,–նշեց փառատոնի տնօրենը։Վարդիկյանն ընդգծեց` փառատոնում ներառված է ծրագիր, որն անվանել են Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։ Այդ ծրագրի շրջանակում կցուցադրվի Մանե Թադևոսյանի 10–րոպեանոց ֆիլմը` նվիրված շրջափակման մեջ գտնվող Արցախին։Խոսելով մրցանակների մասին` փառատոնի տնօրենը նշեց, որպես մրցանակ տրվելու են հատուկ պատրաստված հայկական, ավանդական գորգեր, կերամիկական ափսեներ։ՀՀ-ում ֆիլմերի վերականգնման ծրագիրը կընդլայնվի ՌԴ պետական ֆիլմֆոնդի աջակցությամբ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/12/64576607_0:0:1425:1068_1920x0_80_0_0_51e1a95c1ba5aa78abb771f79e6f5794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, փառատոն, լոռի, ֆիլմ
հայաստան, փառատոն, լոռի, ֆիլմ
40 ֆիլմ 15 երկրից. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը կանցկացվի Դեբետում
13:19 18.08.2023 (Թարմացված է: 14:30 18.08.2023) Փառատոնում կլինի ծրագիր, որը անվանվել է Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 40 ֆիլմ 15 երկրից, հյուրեր արտասահմանից, որպես մրցանակ` ավանդական հայկական գորգեր. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 20-27–ը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը:
Փառատոնը հիմնադրվել է 2015 թվականին, սկզբում անցկացվել է միայն Երևանում, այնուհետև մի քանի տարի` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։ Կազմակերպիչները որոշել են զանազանության համար փոխել ձևաչափը և ավելի հեռանալ մայրաքաղաքացից, ու ընտրվել է Դեբետ գյուղը։
«Այս տարի և՛ ֆիլմացանկի, և՛ հյուրերի քանակի առումով ամենամեծ փառատոնն է լինելու, իսկ մասնակիցները ապրելու են գյուղացիների տներում։ Այս տարի ավելի շատ ֆիլմեր ունենք, քան նախորդ տարիներին` համարյա 40։ Մենք փորձում էինք 30–ը ընդգրկել` հաշվի առնելով սահմանափակ, ռեսուրսները` թարգմանություն և այլն, բայց քանի որ լավ ֆիլմերը շատ էին, ընտրվեց 40 ֆիլմ մոտ 15 երկրից։ Հյուրերի թվում կլինեն 25 կինոգործիչներ արտասահմանից, ևս տասը` Հայաստանից»,–ասաց փառատոնի տնօրենը։
Վարդիկյանը նշեց, որ փառատոնին ժյուրիի կազմում լինելու են իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ֆրանսիացի կինոռեժիսոր Վենսան Սորելը և հայտնի իրանցի կինոպրոդյուսեր Էլահե Նոբախտը։
Նրա խոսքով` ծրագիրը զանազան է և կոնկրետ ուղղվածություն չունի, կան քաղաքական թեմաներով ֆիլմեր, նաև էքսպերիմենտալ ֆիլմեր։ Կցուցադրվի «Մանիֆեստը», որ Ամստերդամի փառատոնում լավագույն ֆիլմերից մեկն է ճանաչվել
«Ծրագիրը բաժանված է մի քանի մասի։ Առաջինը մրցույթային բաժինն է` լիամետրաժ կարճամետրաժ ֆիլմերով, յուրաքանչյուրում 10–ական ֆիլմ կլինի։ Նախատեսվում է նաև արտամրցույթային բաժին, որում նախատեսվում է հայ կինոյի 100–ամյակին նվիրված ծրագիր, որտեղ ներառված է 9 ֆիլմ հայկական կինովավերագրության նմուշներից (Սերգեյ Փարաջանովի, Հարություն Խաչատրյանի, Գրիգոր Հարությունյանից և այլ ռեժիսորներ ֆիլմեր)»,–նշեց փառատոնի տնօրենը։
Վարդիկյանն ընդգծեց` փառատոնում ներառված է ծրագիր, որն անվանել են Ղարաբաղի բարբառով` «Մունք ուրուր օնինք»։ Այդ ծրագրի շրջանակում կցուցադրվի Մանե Թադևոսյանի 10–րոպեանոց ֆիլմը` նվիրված շրջափակման մեջ գտնվող Արցախին։
«Ժամը 20։00-ից բացօթյա ցուցադրություններ կլինեն Դեբետի գյուղապետարանի բակում, իսկ 22։30-ից ֆիլմեր կցուցադրվեն «Դեբատուն» հյուրատանը»,–հավելեց նա։
Խոսելով մրցանակների մասին` փառատոնի տնօրենը նշեց, որպես մրցանակ տրվելու են հատուկ պատրաստված հայկական, ավանդական գորգեր, կերամիկական ափսեներ։