Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

© Photo : Russian Peacekeepers missionԽաղաղապահներն Արցախում
Խաղաղապահներն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Տուժածներ չկան։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ այսօր հայտնել էր, որ օգոստոսի 18-ին` ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Լրահոս
0