ԿԽՄԿ–ն համաձայնություն չունի ավտովթարի զոհ Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու համար

© Photo : Facebook / Helen DadayanПогибшая в автокатастрофе Элен Дадаян
Погибшая в автокатастрофе Элен Дадаян - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերի համաձայնության գալու պարագայում ԿԽՄԿ–ն պատրաստակամ է աջակցել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս հարցով մենք զբաղվել ենք կողմերի հետ, սակայն նույնիսկ մեկ կողմի անհամաձայնության պայմաններում հնարավորություն չունենք օգնել տեղաշարժը կազմակերպել»,– ասաց նա։
Զառա Ամատունին վստահեցրեց, որ ԿԽՄԿ–ն կողմերի համաձայնության գալու պարագայում պատրաստակամ է աջակցել։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Զոհերից մեկը արցախցի Հելեն Դադայանն էր։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը դիմել էր Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին՝ այդ հարցում աջակցելու համար։ Աղջկա մարմինը դեռ պահին Գորիսի դիահերձարանում է։
Լրահոս
0