00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ուղղություն հայաստանյան շուկայում. Երևանից Շրի Լանկա` ուղիղ չվերթով

© Sputnik / Asatur YesayantsԿոլոմբո–Երևան–Կոլոմբո չարտերային նոր չվերթի շնորհանդեսը
Կոլոմբո–Երևան–Կոլոմբո չարտերային նոր չվերթի շնորհանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Կոլոմբո–Երևան–Կոլոմբո չարտերային նոր չվերթի շնորհանդեսը
Բաժանորդագրվել
Ուղիղ թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից` 8-օրյա պարբերականությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսուհետև հայաստանցի զբոսաշրջիկները կկարողանան Շրի Լանկա մեկնել ուղիղ չվերթով։ Կոլոմբո–Երևան–Կոլոմբո չարտերային նոր չվերթերն իրականացնում է Sky&more ընկերությունը` Fits Air ավիաընկերության հետ համատեղ։
«Շրի Լանկայի ուղղությունը բավականին պահանջված է եղել այս տարիների ընթացքում, 2021-2023 թթ. թվերն ուսումնասիրելիս էլ տեսանք, որ աճն աննախադեպ է` 178 տոկոս։ Սա առաջին պատճառն էր, թե ինչու այս ուղղությունն ընտրեցինք։ Երկրորդ պատճառն այն է, որ Կոլոմբոյի օդանավակայանը կարող է տարանցիկ կետ լինել դեպի ասիական այլ երկրներ մեկնելու համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Խաչատրյանը։
© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Խաչատրյանը
Директор туристической компании Sky&More Геворк Хачатрян на презентации прямых рейсов Коломбо - Ереван - Коломбо (18 августа 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Գևորգ Խաչատրյանը
Նրա խոսքով` հայաստանցի զբոսաշրջիկները հիմա կարող են բավականին մատչելի արժեքով Կոլոմբոյից հասնել, օրինակ, Մալդիվներ, Մալայզիա, Թաիլանդ, Ավստրալիա, Չինաստան, Սինգապուր, Բալի, Հնդկաստան և այլն, ունենալ համակցված տուրեր։
Ինչ վերաբերում է Երևանից Կոլոմբո հասնելուն, ուղիղ թռիչքը տևելու է 7 ժամ 50 րոպե` Ֆուջեյրայում կեսժամանոց տեխնիկական վայրէջքով։ Մինչդեռ նախկինում մոտ 12-14 ժամ էին ուղևորները ծախսում Շրի Լանկա հասնելու համար` տարանցիկ օդանավակայանում 5-6 ժամ սպասելով։
8-օրյա հանգստի համար միջին արժեքը, ներառյալ` հյուրանոցում կեցությունը, արժենալու է 1100-1200 դոլար։
Ուղիղ չվերթերը մեկնարկելու են հոկտեմբերի 20-ից` 8-օրյա պարբերականությամբ։ Այս պահին ծրագրի ավարտը նախատեսված է ապրիլի 30-ին։ Սակայն հաշվի առնելով արդեն իսկ նկատվող պահանջարկը` չի բացառվում, որ չվերթերը կշարունակվեն։ Անձրևների սեզոնին արդեն թռիչքներ կիրականացվեն ոչ թե դեպի Կոլոմբո, այլ կղզու ոչ անձրևային շրջաններ։
Շրի Լանկան գրավիչ է հայաստանցի զբոսաշրջիկների համար նաև այն պատճառով, որ վիզայի ստացումն է դյուրին. կա՛մ նախապես են ստանում` օնլայն, կա՛մ օդանավակայան ժամանելիս, հյուպատոսական վճարը 60 դոլար է։
Չվերթի կազմակերպիչները չեն բացառում, որ ապագայում ոչ միայն Հայաստանից զբոսաշրջիկներ կգնան Շրի Լանկա, այլև այնտեղից էլ կգան։ Ներկայում Հայաստանի մուտքի վիզայի ստացման հետ կապված խնդիրներ կան, բայց խոսակցություններ արդեն տարվում են։ Ուստի ուղիղ չվերթերը կարող են նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը նպաստել։
Լրահոս
0