Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքում

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտանիքի հայրը դատապարտվել է երկու դուստրերին սեռական բռնության ենթարկելու համար։ Մայրը սկզբում հրաժարվել է ընդունել կատարվածը, այնուհետև պաշտպանել է դստերը ու պայքարել, որ երեխաներն իր մոտ մնան։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ու հանրությանը ցնցած տեսանյութում երևացող աղջիկներից մեկը որոշ ժամանակ Հայ օգնության ֆոնդում է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։
«Կար կասկած, որ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է եղել, դրա համար նա մեզ մոտ էր»,– հայտնեց նա։
Նրա խոսքով` երեխան նաև հայտնել էր, որ բռնություն միայն իր հանդեպ չի եղել, այլև ավագ քրոջ, սակայն մեծ քույրը դա ցուցմունքով չի հաստատել։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում աղջիկներից մեկի ուսուցչուհին հայտնել էր, որ ընտանիքում բռնության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 3-րդ դասարանում սովորող աղջնակին ուժեղ ցավերով հիվանդանոց տարան, որտեղ հաստատվեց` երեխան սեռական բռնության է ենթարկվել։ Դրանից հետո նաև պարզվեց, որ ավագ քույրն էլ է բռնության ենթարկվել։ Սեռական բռնության ենթարկելու համար դատապարտվեց նրանց մոր ամուսինը` Թաթուլ Մադաթյանը, որը նաև աղջիկների հայրն է: Տեսանյութում հոգեկան և ֆիզիկական տառապանքների ենթարկվող աղջիկը ավագ դուստրն է։
Անտոնյանի խոսքով` իրենք ցանկանում էին բոլոր 5 երեխաներին ՀՕՖ տեղափոխել, սակայն մոր` Աննա Արևշատյանի վարքը, պահվածքը ոչ մի կերպ պատկան մարմիններին չէր հուշում, թե երեխաները վտանգի մեջ են։
«Սկզբնական շրջանում նա մերժում էր ընդունել, որ նման բան է եղել։ Հետո նա ընդունեց, սկսեց մեղադրել ամուսնուն, զոհին էր պաշտպանում։ Այն կինը, ում այդ սարսափելի տեսանյութում տեսանք, այն կինը չէր, ում մենք էինք ճանաչում. մեր տեսած Աննան իր երեխայի հանդեպ կատարվածից ցնցված, ամոթի զգացումով տառապող կին էր։ Բացի այդ, նա հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում երեխաների հանդեպ, երեխաներից որևէ մեկը զրույցներում չի հայտնել, թե մայրն իրենց հետ վատ է վարվում, ծեծում է և այլն»,– ասաց Անտոնյանը։
Ստացվում է` կար բռնարար, որը հեռացվել էր ընտանիքից, մեկուսացվել, հետևապես հիմք չկար երեխաներին մորից խլելու։
Աննա Արևշատյանը նաև խնամակալության հանձնաժողով է գնացել, ամեն ինչ արել` երեխաներին իր մոտ պահելու համար։ Տիկին Միրայի խոսքով` իրենք բոլորը տեսել են մի կին, որը պայքարում է իր երեխաների համար։ Այդպես՝ կրտսեր դուստրը (որը կասկածվում էր սեռական բռնության զոհ լինելու մեջ) հունվարին տարվել է ՀՕՖ, մոտ մեկ ամիս անց նրան վերադարձրել են ընտանիք։
Լրահոս
0