Քանի՞ հարկ վճարող է խախտել անկանխիկի մասին օրենքը. ՀՀ ՊԵԿ–ը հրապարկել է հուլիսի տվյալները

© Sputnik / Asatur YesayantsՊԵԿ
ՊԵԿ - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2023
ՊԵԿ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հուլիսին շուրջ 40 հարկ վճարողի մոտ անկանխիկ վճարումների մասին օրենքի պահանջների խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք»,–նշվում է հաղորդագրությունում:
Պեկը հրապարակել է նաև խախտում թույլ տվածների ցանկը, որում հյուրանոցներ, գազալցակայաններ, սուպերմարկետներ կան։ Տուգանքի չափը եղել է 300-500 հազար դրամ։
Լրահոս
0