Լուսանկարչության համաշխարհային օրը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք վաճառվել են 1 մլն դոլարով և ավելի: 19.08.2023, Sputnik Արմենիա
Գաղտնիք չէ, որ լուսանկարչությունը բացառիկ երևույթ է, չէ՞ որ լուսանկարների վրա հնարավոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձություններն ու հետաքրքիր պահերը, գեղատեսիլ վայրերն ու սիրելի մարդկանց, պահեր, որոնք երբեք այլևս չեն կրկնվի... Բացի այդ, լուսանկարչությունը միայն զբաղմունք չէ, այն նաև մասնագիտություն է, և իհարկե` արվեստ։Այդ իսկ պատճառով բոլորովին պատահական չէ, որ լուսանկարիչներն իրենց մասնագիտականն տոնն ունեն` Լուսանկարի համաշխարհային տոնը, որն ամեն տարի նշվում է օգոստոսի 19-ին։ Այդ օրը սահմանվել է 2009 թվականին` ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ։Օրվա ընտրությունը պատահական չէ. 1839 թվականին լայն հանրությանը ներկայացվեց լուսանկարի պատկերը ստանալու մեթոդը` լուսանկարի նախատիպ դագերոտիպը։ Մեր ֆոտոշարքում ներկայացված են այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ման Ռեյը, Էդվարդ Սթեյհենը, Անդրեաս Գուրսկին, Ացուկո Սատոն, Սինդի Շերմանն ու այլք, որոնց աշխատանքները ներկայացված են եղել տարբեր ցուցահանդեսներում։ Լուսանկարներից մի քանիսն աճուրդի են հանվել։ Կարելի է ասել, որ սրանք աշխարհի ամենաթանկ լուսանկարներն են։
Ցուցադրություն մամուլի համար, 2012 թվական, Հոնկոնգ
Գաղտնիք չէ, որ լուսանկարչությունը բացառիկ երևույթ է, չէ՞ որ լուսանկարների վրա հնարավոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձություններն ու հետաքրքիր պահերը, գեղատեսիլ վայրերն ու սիրելի մարդկանց, պահեր, որոնք երբեք այլևս չեն կրկնվի... Բացի այդ, լուսանկարչությունը միայն զբաղմունք չէ, այն նաև մասնագիտություն է, և իհարկե` արվեստ։
Այդ իսկ պատճառով բոլորովին պատահական չէ, որ լուսանկարիչներն իրենց մասնագիտականն տոնն ունեն` Լուսանկարի համաշխարհային տոնը, որն ամեն տարի նշվում է օգոստոսի 19-ին։ Այդ օրը սահմանվել է 2009 թվականին` ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ։
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1839 թվականին լայն հանրությանը ներկայացվեց լուսանկարի պատկերը ստանալու մեթոդը` լուսանկարի նախատիպ դագերոտիպը։ Մեր ֆոտոշարքում ներկայացված են այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Ման Ռեյը, Էդվարդ Սթեյհենը, Անդրեաս Գուրսկին, Ացուկո Սատոն, Սինդի Շերմանն ու այլք, որոնց աշխատանքները ներկայացված են եղել տարբեր ցուցահանդեսներում։ Լուսանկարներից մի քանիսն աճուրդի են հանվել։ Կարելի է ասել, որ սրանք աշխարհի ամենաթանկ լուսանկարներն են։