Հայաստանը առաջին անգամ Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի ու Ռուսաստանի դրոշները
Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու երկրների ապրանքաշրջանառությունը հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին անգամ հասել Է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Հայատսանի մաքսատան տվյալները։
Նշվում է, որ Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով ստացել է առնվազն 2003 թվականից ի վեր առաջին պրոֆիցիտը Ռուսաստանի հետ առևտրում՝ 210 մլն դոլարի մակարդակում: Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել էր դեֆիցիտ. ամենամեծը ՝ 596 մլն դոլարի մակարդակում՝ անցյալ տարի, իսկ ամենափոքրը ՝ 45 մլն դոլարի մակարդակում ՝ 2004 թվականին։
«Դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման բուռն աճի շնորհիվ. այս տարի ապրանքների մատակարարումները եռապատկվել են՝ հասնելով 1,68 մլրդ դոլարի։ Ընդ որում, 28 տոկոսով աճել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը՝ մինչև 1,5 մլրդ դոլար։ Արդյունքում երկու երկրների ապրանքաշրջանառությունը հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին անգամ հասել Է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը մեծ տարբերությամբ շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որին հաջորդում են Արաբական միացյալ էմիրությունները (782 մլն դոլար) և Չինաստանը (655 մլն դոլար): Խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում են նաև Վրաստանն ու ԱՄՆ-ն:
Հայկական ապրանքների արտահանման կարևորագույն ուղղություններում Վրաստանին և ԱՄՆ-ին փոխարինել են Նիդեռլանդներն ու Իրաքը։ Իսկ Վիետնամը ԱՄԷ-ին դուրս է մղել ներմուծման գծով Հայաստանի գլխավոր գործընկերների հնգյակից։
Լրահոս
0