Նվաստացման ենթարկված երեխայի դեպքի առնչությամբ ԱՍՀ–ում հրատապ քննարկում է անցկացվել

© PhotoՀրատապ քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Հրատապ քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում  - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Հրատապ քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ շտաբ ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ծեծի և նվաստացման ենթարկված աղջկա, ինչպես նաև այդ ընտանիքի մյուս երեխաների մասնակցությամբ աղմկահարույց դեպքի առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում միջգերատեսչական հրատապ հանդիպում է անցկացվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանը, նախարարի տեղակալները, Գեղարքունիքի մարզպետը և մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները։ Խոսվել է նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցների մասին։ Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ներկայացրել են տարվող աշխատանքների ընթացքը՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր գործողության հիմքում երեխայի լավագույն շահն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ընդգծելով նոր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով։ Այն կգործի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի լիազորությունների համատեքստում։
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Արևշատյանը ձերբակալվել է։
© PhotoՀրատապ քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Экстренное межведомственное совещание по факту распространения насилия в отношении детей в Интернете (19.08.2023) Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Հրատապ քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Լրահոս
0