Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՔամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում
Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երեկ ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՔամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում
Повреждение крыш зданий от сильного ветра в административных районах Кентрон, Давташен (19 августа 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում
Լրահոս
0