Մահացել է ամերիկացի գիտնական, Adobe-ի համահիմնադիր Ջոն Ուորնոքը

© AP Photo / PAUL SAKUMAAdobe ընկերության համահիմնադիր Ջոն Ուորնոքը
Adobe ընկերության համահիմնադիր Ջոն Ուորնոքը - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2023
Adobe ընկերության համահիմնադիր Ջոն Ուորնոքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահվան պատճառները չեն նշվում։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 82 տարեկանում մահացել է ամերիկացի գիտնական, Adobe ընկերության համահիմնադիր Ջոն Ուորնոքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Խոր վշտով Adobe-ը հայտնում է սիրելի համահիմնադիր Ջոն Ուորնոքի մահվան մասին... Ուորնոքը մահացել է շաբաթ օրը, իր տանը` ընտանիքի շրջապատում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մահվան պատճառները չեն նշվում։
2021 թվականին մահացել էր Adobe-ի երկրորդ համահիմնադիր Չարլզ Գեշկեն, որը մասնակցում էր PDF ձևաչափի մշակմանը։
Adobe-ը համակարգչային ծրագրային ապահովման ընկերություն է: Հիմնադրվել է 1982 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում։ Adobe-ը պատկերների հայտնի Photoshop խմբագրման ծրագրի մշակողն է:
Լրահոս
0