Սուրեն Աղաջանյանը ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել

© Photo : Facebook / Wrestling - ArmeniaՍուրեն Աղաջանյանը
Սուրեն Աղաջանյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2023
Սուրեն Աղաջանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև եզրափակիչ գոտեմարտը բոլոր գոտեմարտերում Աղաջանյանը հաղթանակ է գրանցել ընդհանուր 32։0 հաշվով։ Ընդ որում, 9։0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն Անրի Խոզրևանիձեին, իսկ ադրբեջանցու նկատմամբ տոնել է մաքուր հաղթանակ։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ և 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:
Նշենք, որ Աղաջանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Իսպանիան ներկայացնող Գորկա Գրացիա Գարիջոյին: 1/8 եզրափակիչում մեր մարզիկը 6:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Իլիկ Գուրբանովին: Քառորդ եզրափակիչում էլ 9:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրեվանիձեի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Աղաջանյանը հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիրլան Դուիշենալիևին:
Լրահոս
0