99 տարեկանում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլևը

© Photo : ВКонтакте / ПОЛПРЕДСТВО РЕСПУБЛИКИ ТАТАРСТАН (г.Москва)Լև Վասիլև
Լև Վասիլև - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Լև Վասիլև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լև Վասիլևը «ԿամԱԶ»-ի ղեկին եղել է 12 տարի։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. 99 տարեկան հասակում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայում Թաթարստանի դեսպանատանը։
Նշվում է, որ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցը «ԿամԱԶ»-ի ղեկին եղել է 12 տարի։ Այս ընթացքում զրոյից կառուցվել է ավտոհսկան, ստեղծվել է գործարանի եզակի կադրային ներուժ, իսկ ողջ երկրից Նաբերեժնիե Չելնիում ներգրավվել են լավագույն մասնագետները։
Վասիլևը նաև «Մոսկվիչ» գործարանի գլխավոր տնօրենն էր. նա մասնակցել է առաջին մեքենաների ստեղծմանը։ Ղեկավարել է ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի մեքենաշինության նախարարությունը։
Դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Վասիլևի ընտանիքին և ընկերներին։
Լրահոս
0