https://armeniasputnik.am/20230821/erevani-kvoghbacu-pvoghvocum-katarvats-spanutjuny-bacahajtvel-e-ka-dzerbakalvats-64661803.html
Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: 21.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-21T13:12+0400
2023-08-21T13:12+0400
2023-08-21T13:19+0400
դիակ
սպանություն
երևան
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը, հայտնում են ոստիկանությունից։Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ՝ կտրած-ծակած վնասվածքներով։Նախաձեռնվել է քրեական վարույթ:ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դիակ, սպանություն, երևան, ձերբակալություն
դիակ, սպանություն, երևան, ձերբակալություն
Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
13:12 21.08.2023 (Թարմացված է: 13:19 21.08.2023) 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը, հայտնում են
ոստիկանությունից։
Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:
Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:
Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: