Գեղարքունիքի մարզում զոհ ունենք

© Sputnik / Armine AlexanyanԶինվորական գլխարկ
Զինվորական գլխարկ - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի տեղեկություններով` զոհվածը 19–ամյա զինծառայող է` Վայոց Ձորի մարզից։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի մարտական հենակետերից մեկում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` զոհվածը 19–ամյա ժամկետային զինծառայող է, Վայոց Ձորի մարզի բնակիչ։
Լրահոս
0