00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գունավոր մետաղների գները նվազում են Չինաստանում շինարարության անկման ֆոնին

© Sputnik / StringerՊղնձի հանքավայր, Լիճք
Պղնձի հանքավայր, Լիճք - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Պղնձի հանքավայր, Լիճք
Բաժանորդագրվել
Պղնձի խտանյութը (առաջնային մշակված պղնձի հանքաքար, պղնձի հալեցման համար կիսաֆաբրիկատ) շարունակում է Հայաստանից արտահանման խոշորագույն նյութերից մնալ, իսկ Չինաստանը շարունակում է մնալ դրա խոշորագույն գնորդը:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Գունավոր մետաղների գներն ընկնում են Չինաստանում շինարարության ոլորտի անկման ու չինական տնտեսության հետագա սառեցման մասին մտավախությունների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է ճապոնական Nikkei ֆոնդային բորսայի լրատվական հրատարակությունը:
Մասնավորապես՝ Լոնդոնի բորսայում պղնձի գները նվազել են՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 8,120 դոլարի մակարդակի։ Դա 15%-ով ավելի ցածր է, քան այս տարվա հունվարին, և այս մակարդակը շարունակում է մնալ ամենացածրը վերջին երկուսուկես ամսվա ընթացքում:
Նիկելի գները մեկ տոննայի համար 19,700 դոլարից մի փոքր բարձր են (ամենացածր մակարդակը 2022 թվականի հուլիսից): Ալյումինի և ցինկի գները այնքան էլ չեն նվազել, բայց համապատասխանաբար մեկ և երկու ամսվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են:
Չինաստանը սպառում է պղնձի, նիկելի և ալյումինի համաշխարհային շուկայի մոտ 60%ը, ինչպես նաև ցինկի շուկայի մոտ կեսը: Վերջին ամիսներին երկրում նկատվում է շինարարական շուկայի անկում, որը մի քանի տարի եղել է Չինաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Այն բանից հետո, երբ երկրի իշխանությունը շինարարական ընկերությունների համար ավելի խիստ ֆինանսական կանոններ ընդունեց (շուկայի «փուչիկը», այսինքն՝ անվճարունակ գնորդների թվի աճը կանխելու համար), այն ընկերությունները, որոնք մինչ այդ ագրեսիվորեն ներգրավում էին ֆինանսներ, սկսեցին զգալ դրանց պակասը: Որպես հետևանք, խոշորագույն չինական կառուցապատողներից Evergrande-ը դիմել է սնանկացման։ Վերջերս ֆինանսական դժվարությունների մասին հայտարարել է մեկ այլ խոշոր կառուցապատող՝ Country Garden Holdings-ը։
Առաջնային շուկայում վաճառքները, ըստ Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի, նվազել են երկրի խոշորագույն քաղաքների մոտ 70%-ում:
Արդյունքում պղնձի արտադրանքի ներմուծումը Չինաստան առաջին կիսամյակում կազմել է 2,6 մլն տոննայից մի փոքր պակաս՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 12%-ով։
Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտով ներդրումներ կապահովի
Շինարարության ոլորտում առկա խնդիրներն արտացոլվում են նաև արտադրող ճյուղերի վրա՝ նվազում են վերամշակող արդյունաբերության, այդ թվում՝ ավտոմոբիլային ոլորտի աճի տեմպերը։
Ավելի վաղ մետաղների գները նվազել էին մայիս-հունիս ամիսներին, որից հետո աճել էին հուլիսի վերջին, երբ շուկայում հույս կար, որ Չինաստանի կառավարությունը հերթական անգամ տնտեսական խթաններ կառաջարկի իր ձեռնարկություններին: Հիմա այդ հույսերը նվազել են։ Երկրի իշխանությունը կրկին պարզեցնում է կառուցապատողների համար կարգավորող պայմանները, բայց ֆինանսական ներարկումներ դեռ չի անում։
Պղնձի խտանյութը (առաջնային մշակված պղնձի հանքաքար, պղնձի հալեցման համար կիսաֆաբրիկատ) շարունակում է Հայաստանից արտահանման խոշորագույն հոդվածներից մնալ, իսկ Չինաստանը շարունակում է մնալ դրա խոշորագույն գնորդը:
Լրահոս
0