00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում

© AP Photo / official site of MESCS of RA Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը
Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը
Բաժանորդագրվել
Մրցույթին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանը վեց մրցանակ է ստացել Մոսկվայում տեղի ունեցած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում։
«Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր»,– ասված է հաղորդագրությունում:
«Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը։
© AP Photo / official site of MESCS of RA «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը
Армения получила шесть наград на международном конкурсе Искусство книги - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը
«Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը։
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում։
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին։
© AP Photo / official site of MESCS of RA «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին
Армения получила шесть наград на международном конкурсе Искусство книги - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
«Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին
«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը։
«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը։
Նշենք նաև, որ մրցույթին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից։
Լրահոս
0