Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

© Photo : Facebook / Վահրամ ՊողոսյանԱրցախում աշխատող կոմբայն
Արցախում աշխատող կոմբայն - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Օգոստոսի 22- ին` ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք»,–ասվում է հաղորդագրության մեջ։։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել էին նաև օգոստոսի 17–ին։ Այսպիսով ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։
Լրահոս
0