00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՐԻԿՍ-ը հզորանում է, բայց չի շտապում ասել` «էստի համեցեք»

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցԲՐԻԿՍ անդամ–երկրների ղեկավարնեը Թուրքիայում
ԲՐԻԿՍ անդամ–երկրների ղեկավարնեը Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
ԲՐԻԿՍ անդամ–երկրների ղեկավարնեը Թուրքիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համաշխարհային տնտեսության բնագավառում ավելի ու ավելի վառ է փայլատակում համեմատաբար նոր կազմակերպության՝ ԲՐԻԿՍ-ի աստղը։ Դրա մասին Հայաստանի իշխանությունները գրեթե չեն խոսում, թեև հայտնի է, որ հենց այս պահին պաշտոնապես այդ կազմակերպությանն անդամակցելու ցանկություն են հայտնել ավելի քան երկու տասնյակ պետություններ։
Ոչ պաշտոնապես՝ ավելի շատ։ Եվ դա հասկանալի է. գրեթե 25 տարի առաջ հիմնադրված ԲՐԻԿՍ-ը համախառն ներքին արդյունքի ընդհանուր ծավալով առաջ է անցել աշխարհի ամենազարգացած պետությունների ակումբից՝ Մեծ յոթնյակից։ Այսինքն` ակնհայտ է՝ աշխարհում նոր բևեռ է ձևավորվում։
ԲՐԻԿՍ-ը հզորանում է, բայց չի շտապում ասել «էստի համեցեք»
Երբ հարցնում ես հայաստանցի պաշտոնյաներին, թե ինչու հետաքրքրություն չեն ցուցաբերում ԲՐԻԿՍ-ի նկատմամբ, հազար ու մի պատճառ են բերում։ Օրինակ` մենք նրանց հետ ընդհանուր սահման չունենք։ Բայց կներե՛ք, Եվրասիական տնտեսական միության հետ էլ չունենք։ Եվ ի դեպ, երբ ասում են, թե Եվրասիականի անդամ ենք, էլ ԲՐԻԿՍ-ի հետ ի՞նչ գործ ունենք, ուզում ես հարցնել՝ բա ինչպե՞ս է Ռուսաստանն անդամակցում երկու կազմակերպությանն էլ, Բելառուսն է հայտ ներկայացրել՝ խնդրելով իրեն ընդունել ԲՐԻԿՍ։ Պարզապես, մեր իշխանությունները հրաշալի գիտեն՝ մեր ուզելով չի։ Մինչ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն 21-րդ դարում անընդհատ ընդլայնվում էին ու շարունակում են ավելի ու ավելի բազմանդամ դառնալ, ԲՐԻԿՍ-ը համենայնդեպս վերջին 10 տարում ոչ մի նոր անդամ չի ընդունել։ Եվ մինչև հիմա էլ պարզ չի, թե այդ հարցով ինչ որոշում կկայացնեն ԲՐԻԿՍ-ի հինգ անդամները, որոնք երեքշաբթի օրվանից հավաքվել են Հարավային Աֆրիկայում։
Գաղտնիք չէ, որ ԲՐԻԿՍ-ի հնգյակից առնվազն երկուսը՝ Բրազիլիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, զուտ աշխարհագրական դրդապատճառներով կգերադասեն, որ նոր անդամներ չընդունվեն, և իրենք մնան միակը. Բրազիլիան՝ միակը ողջ Ամերիկայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունն էլ՝ միակը ողջ «սև մայրցամաքում»։ Հնդկաստանն, իր հերթին, չի ուզում, որ կազմակերպությունը չափից ավելի քաղաքականացվի, իրավացիորեն փաստելով՝ եթե որոշվի անդամություն շնորհել Վենեսուելային, Իրանին և Բելառուսին, մեկնաբաններն անմիջապես հետևություն կանեն՝ ԲՐԻԿՍ-ը հակաարևմտյան է դառնում։ Այնինչ, Չինաստանը չի էլ թաքցնում, որ ցանկանում է հակակշիռ ստեղծել ԱՄՆ-ին, և որքան ավելի բազմանդամ լինի այդ նոր բևեռը, այնքան ուժեղ կլինեն Պեկինի դիրքերը։
Բայց անդամությունն ընդլայնելու ամենակարևոր խոչընդոտը բոլորովին այլ է։ Տեսե՛ք։ ՆԱՏՕ-ն միանգամայն կոնկրետ պայմաններ է դնում անդամություն հայցող պետությունների առջև։ Նրանց զինված ուժերը գոնե հիմնականում պիտի համապատասխանեն Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին, պաշտպանության համար պիտի հատկացվի պետական բյուջեի այսքան տոկոսը և այլն։ Եվրամիությունը ընդհանրապես պահանջների մի պատկառելի ցուցակ է ներկայացնում անդամություն հայցողներին։ Գիտեք, որ Եվրամիությունը Թուրքիային տասնամյակներ շարունակ պահում է իր փակ դռների առջև, իսկ հայաստանցիները մինչև այժմ զրկված են նույնիսկ առանց վիզայի Եվրոպա մտնելու իրավունքից, որը վրացիներին շնորհվել է դեռ 2017 թվականին։ ԲՐԻԿՍ-ում անդամության չափանիշներ չկան։
Հիմա պատկերացրեք՝ ենթադրենք ԲՐԻԿՍ-ի հինգ անդամներն այսօր կոնսենսուսով որոշեն ընդունել Ղազախստանին։ Բա Սաուդյան Արաբիան չի՞ ասի՝ կներե′ք, բայց ես ավելի շատ նավթ ունեմ, էդ ի՞նչ հովանավորչություն է։ Հաստատ, մեծ աղմուկ կբարձրացնեն նաև անդամակցության հերթում կանգնած Արգենտինան, Ինդոնեզիան, Եգիպտոսը և բազմաթիվ այլ երկրներ։ Էնպես որ, երևի շատ էլ ճիշտ են վարվում Հայաստանի իշխանությունները, որ չեն դիմում՝ էնպիսի թեկնածուներ կան, որ գործը մեզ հաստատ չի էլ հասնի։ Եվ ընդհանրապես, երևի դուք էլ եք զգացել՝ ցավոք, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում մարում ու մարում է։ Զուտ արտաքին նշաններից էլ է դա երևում։ Առաջ, հիշո՞ւմ եք, տարին առնվազն մի քանի անգամ Բաղրամյան 26-ի բակում որևէ պետության ղեկավարի պաշտոնական դիմավորման հանդիսավոր արարողությունն էր տեղի ունենում ուղիղ 30 տարի առաջ հիմնված պատվո պահակային վաշտի մասնակցությամբ։
Ես, իհարկե, նման միջոցառումներին չեմ հետևում, միգուցե դուք հիշեք՝ նման գեղեցիկ արարողություն վերջին անգամ ե՞րբ է եղել։ Ե՞րբ է վերջին անգամ որևէ երկրի ղեկավար պետական այցով ժամանել Երևան։
Лаврова в ЮАР встретили зажигательными танцами - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Լավրովը ՀԱՀ է ժամանել` մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին. նախարարին պարերով են դիմավորել
Լրահոս
0