https://armeniasputnik.am/20230822/davinchi-turistakan-ynkerutjuny-zbvosashrjikneric-aveli-qan-224-mln-dram-e-hapshtakel-64696542.html
«Դավինչի» տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկներից ավելի քան 224 մլն դրամ է հափշտակել
«Դավինչի» տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկներից ավելի քան 224 մլն դրամ է հափշտակել
Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, իսկ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T10:44+0400
2023-08-22T10:44+0400
2023-08-22T10:47+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
կալանք
մեղադրանք
«դավինչի» տուրիստական ընկերություն
տուրիստական ընկերություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Դավինչի» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենին և տուր–մենեջերին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նա տուր–մենեջերի հետ նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների վստահությունից, 177 անձանց հանգիստը տարբեր երկրներում կազմակերպելու, ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար:Տնօրենին և տուր–մենեջերին առաջադրվել է մեղադրանք խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:Հիշեցնենք` «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը 2021թ–ի օգոստոսին դատարանի որոշմամբ կալանավորվել էր։2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:2022թ. փետրվարին «Դավինչիի» գործով տուժած քաղաքացիների փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ահազանգել էր, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները նոր գործակալություն են բացել ու շարունակում են իրենց նույն գործունեությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, կալանք, մեղադրանք, «դավինչի» տուրիստական ընկերություն, տուրիստական ընկերություն
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, կալանք, մեղադրանք, «դավինչի» տուրիստական ընկերություն, տուրիստական ընկերություն
«Դավինչի» տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկներից ավելի քան 224 մլն դրամ է հափշտակել
10:44 22.08.2023 (Թարմացված է: 10:47 22.08.2023) Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, իսկ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Դավինչի» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենին և տուր–մենեջերին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դավինչիի» հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել հաճախորդների գումարները և գիտակցելով առկա ֆինանսական խնդիրների պատճառով նրանց հանգիստն արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն:
Նա տուր–մենեջերի հետ նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների վստահությունից, 177 անձանց հանգիստը տարբեր երկրներում կազմակերպելու, ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար:
Տնօրենին և տուր–մենեջերին առաջադրվել է մեղադրանք խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք` «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը 2021թ–ի օգոստոսին դատարանի որոշմամբ կալանավորվել էր։
2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
2022թ. փետրվարին «Դավինչիի» գործով տուժած քաղաքացիների փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ահազանգել էր, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակած «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները նոր գործակալություն են բացել ու շարունակում են իրենց նույն գործունեությունը։