00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր խորհրդակցությունները պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում. Հաջա Լահբիբ

© Sputnik / Asatur YesayantsԲելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2023
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը
Բաժանորդագրվել
Բելգիայի ԱԳ նախարարը ողջունելի է համարում Փաշինյանի համարձակ հայտարարությունները կարգավորման մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Ես այստեղ եմ նաև ձեզ աջակցելու այն հակամարտության կարգավորման համար, որը 100 տարի ի վեր չի գտնում լուծում, և արդեն իսկ չափազանց շատ զոհեր է տվել։ Ես ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան Լեռնային Ղարաբաղի լարվածության կապակցությամբ։ Ես հստակորեն ասում եմ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան դժվար է հասնել»,– նշեց Բելգիայի ԱԳ նախարարը։
Նա հավելեց, որ այս նույնն ասելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով` 2023թ. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են գրանցել։
«Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվել, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ այս մասին»,– ընդգծեց Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա կարծիքով` Բրյուսելում անցկացված վերջին բանակցությունները ցույց են տվել` խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Նա շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին թույլ տալու համար ապրել խաղաղության մեջ։

«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում, մենք հույս ունենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն։ Դրան հասնելու համար, գիտեք, որ կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա»,– նշեց նախարար Լահբիբը։

Նա ողջունեց նաև Հայաստանի որոշումը` իր տարածքում ընդունելու ԵՄ դիտորդական առաքելությունը, որի նպատակն է կայունություն և խաղաղություն ապահովել։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացածեվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջեց իր գրառումը և նոր հայտարարություն արեց
Լրահոս
0