00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

28-ամյա տրանսգենդեր կնոջը սպանել են թմրամիջոցների շրջանառության հետ կապված վեճի ժամանակ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Վիճաբանության ժամանակ Արմավիրի 26–ամյա բնակիչը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տրանսգենդեր կնոջ պարանոցի և կրծքավանդակին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանում 28-ամյա տրանսգենդեր կնոջ սպանության համար մեղադրանք է ներկայացվել Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ժամանակ 26–ամյա բնակիչը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տրանս կնոջ պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել սպանություն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հոդվածներով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդ։ Նա Երևանի Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Դեպքից հետո սոցցանցերի հայկական տիրույթում սկսեցին ակտիվ քննարկումներ անել` շատ դեպքերում խրախուսելով սպանությունը սպանվողի տրանսգենդեր լինելու հիմքով։
Լրահոս
0