00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ. ՀՀ նախագահի ուղերձը

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Բաժանորդագրվել
Իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահն ընդգծել է, որ Անկախության հռչակագիրն արտացոլում է մեր առաջնային անելիքները, և այն վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արդեն 33 տարի մեր պետականությունն ընթանում է աշխարհի քաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունենալու, ազատ ու ժողովրդավար երկիր կերտելու դժվարին ճանապարհով՝ հաղթահարելով պատերազմների, տնտեսական շրջափակման, ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների խոչընդոտները: 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը`սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախությունը վերացական իղձ ու վերջնական հանգրվան չէ, այլ շարունակական, ամենօրյա աշխատանք, ճիգ ու ջանք, անձնվիրություն ու ստեղծագործ արարման գործընթաց»,– նշված է ՀՀ նախագահի ուղերձում:
Նախագահը նշել է նաև, որ անկախությունն անսակարկելի գաղափար է, իսկ Անկախության հռչակագիրը՝ մշտապես արդիական փաստաթուղթ ու պետականության վերածննդի խորհրդանիշ:
Ընդգծվել է, որ Հռչակագիրը Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքն է, մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիրը, որտեղ արտացոլված են մեր առաջնային անելիքները՝ պետական ինստիտուտների կայացում, ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացում, որակյալ կրթական համակարգի և մրցունակ տնտեսության ստեղծում, օրենքի գերակայության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:
Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում. Փաշինյանի ուղերձը
Նշենք, որ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հիմնվելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Լրահոս
0