Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՄԻՊ աշխատակազմում խումբ է ստեղծվել

ՄԻՊ գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
ՄԻՊ գրասենյակ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 17-ին պաշտպանի աշխատակազմն աշխատելու արտակարգ ռեժիմով` արձագանքելով ստացված բողոքներին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հրապարակված է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և լրագրողների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կուսումնասիրի նաև գրավոր ու բանավոր, այդ թվում՝ թեժ գծով և այլ հեռախոսահամարներով ստացած բողոքները։
«Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։։
Աշխատանքային խումբը նաև իրավախորհրդատվություն կիրականացնի։
Նշվում է, որ պաշտպանի աշխատակազմն ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն1.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն2.
«Արդար Հայաստան» կուսակցություն3.
«Հաղթանակ» կուսակցություն4.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն5.
Հայաստանի եվրոպական կուսակցություն6.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն7.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն8.
«Հանրապետություն» կուսակցություն9.9.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն10.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն11.
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն12.
«Ապրելու երկիր» կուսակցություն13.
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք14.
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր` օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Լրահոս
0